Հայաստան

ԿԸՀ-ն վաղաժամ դադարեցրել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների 4 անդամի լիազորությունները

1 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն վաղաժամ դադարեցրել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների 4 անդամի լիազորությունները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել ատեստավորումը չանցած Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու և ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու օրակարգով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ատեստավորման երկրորդ փուլն ամփոփելուց հետո թվով 4 ԸԸՀ անդամների լիազորությունները վաղաժամ դադարել են՝ պաշտոնին չհամապատասխանելու հիմքով պայմանավորված։

Վաղաժամ դադարել են թիվ 30 ԸԸՀ-ի երկուական անդամի, թիվ 27 ԸԸՀ-ի մեկական անդամի եւ թիվ 34 ԸԸՀ-ի մեկական անդամի լիազորությունները։

ԸԸՀ-ների թափուր պաշտոնների մասին ԿԸՀ-ն սահմանված կարգով հայտարարությամբ հանդես կգա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում