Ադրբեջան

Իրանն ու Ադրբեջանը ցանկանում են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի

2 րոպեի ընթերցում

Իրանն ու Ադրբեջանը ցանկանում են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի

Իրանն ու Ադրբեջանը վճռական են տրամադրված երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ինստագրամ»-ի իր էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ամփոփելով իր՝ Բաքու կատարած այցի արդյունքները։ 

Արաղչին գրել է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելին են, քան պարզապես հարևանությունը. դրանք արտացոլում են խորը պատմական, մշակութային և քաղաքակրթական կապեր։ 

Իրանի ԱԳ նախարարի խոսքով երկու երկրների հարաբերություններն ընդլայնվում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, քաղաքական, մշակութային, հումանիտար ուղղություններով։ 

«Երկու երկրները  վճռականորեն տրամադրված են իրենց համագործակցությունը ռազմավարական մակարդակի հասցնելու հարցում»,- գրել է Արաղչին։

Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ բոլոր հանդիպումներում ընդգծվել է Հարավային Կովկասում  կայունության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը՝ որպես բոլոր երկրների առաջընթացի և բարեկեցության նախապայման։ 

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությունն Ադրբեջան էր այցելել դեկտեմբերի 8-ին։ Այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Մայրամովի, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ։ 

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում