Դեկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

12 դեկտեմբեր,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 09:00-ին Հանրապետության հրապարակից կմեկնեն Դիլիջան, որտեղ ժամը 11:00-ին «Բեսթ Վեստերն Փլաս Փարադայս Հոթել»-ում կկայանա երկօրյա աշխատաժողով՝ «Աջակցություն սահմանադրական արդարադատության զարգացմանը Հայաստանում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան» ծրագրի շրջանակներում: Սահմանադրական արդարադատությունը պրակտիկայում. մեդիայի հետ համագործակցային մոտեցումներ: Ողջույնի խոսքեր՝ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյան, Եվրոպայի խորհուրդ, Ծրագրի ղեկավար Եվգենյա Իվանովա: Միջոցառումը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի կողմից՝ 2023-2026 թվականների Հայաստանի գործողությունների ծրագրի շրջանակներում: ԵԽ գրասենյակ, +374 43 300 797:

Ժամը 10:00-ին «Ռամադա» հյուրանոցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ իրականացվող ՄԱԶԾ «Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում տեղի կունենա աշխատաժողով։ Միջոցառմանը կմասնակցեն՝ ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, այլ հյուրեր։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 16:30-ին «Opera Suite» հյուրանոցի «Վագներ» սրահում (Բաղրամյան պող., 1-3 շ.) Եվրոպական քաղաքականության EUROPEUM ինստիտուտը (Չեխիա) և Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հրավիրում են լուսաբանելու Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարարության Փոխակերպման խթանման ծրագրի ներքո ֆինանսավորվող «Աջակցել անկախ լրատվամիջոցներին և ՔՀԿ-ներին՝ Հայաստանում սոցիալական մեդիայի միջոցով ԵՄ և ԵՄ ընդլայնման վերաբերյալ հավաստի տեղեկատվության հասանելիության խթանման գործում» ծրագրի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկումը, որով էլ կազդարարվի ծրագրի ավարտը։ Բացման խոսք՝ Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյան: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկը, EUROPEUM եվրոպական քաղաքականության ինստիտուտի «Գլոբալ Եվրոպա» ծրագրի ղեկավար Օսկար Ռոգիներ-Հոֆմայսթերը: ՀԼԱ թիմ, +37499 755 898:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 10:00-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում (Ալեք Մանուկյան 1) տեղի կունենա նախադպրոցական կրթության ոլորտի ներկայացուցիչների աշխատաժողովը՝ «Անվտանգ և ապահով մանկապարտեզ» խորագրով: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը: Աշխատաժողովի նպատակն է մանկավարժական հանրույթի ներգրավմամբ քննարկել նախադպրոցական կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները, առկա խնդիրները և դրանց լուծումներին ուղղված քայլերի արդյունավետությունը: ԿԳՄՍՆ

Մշակույթ

Ժամը 19:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչ, մանկավարժ, հասարակական գործիչ Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված «Հնչող պատկերներ» լայնածավալ ռետրոսպեկտիվ ցուցահանդեսի պաշտոնական բացումը։ Ցուցահանդեսում ընդգրկված շուրջ 100 նմուշների մի մասը «հայտնաբերվել է» թաքստոցներից և ներկայացվում է առաջին անգամ: ՀԱՊ, 094730350:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ