Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի տնօրենը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագծերը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի տնօրենը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագծերը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն Աթենքում հանդիպել է Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICBSS) տնօրեն Գեորգիոս Միտրակոսի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի ԱԳ նախարարությունից։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները: Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և դրա կարևոր բաղադրիչ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրին և ընդգծվել տարածաշրջանային փոխկապակցվածության համատեքստում դրանց կյանքի կոչման կարևորությունը:

«ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Գեորգիոս Միտրակոսը քննարկել են «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի հետ համագործակցության հեռանկարները»,-նշված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Հաղորդվում է, որ զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումներին առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում