ԿԸՀ նախագահն ու Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության անդամները քննարկել երկարաժամկետ համագործակցության հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման «Թայեքս» գործիքի հայաստանյան պորտֆոլիոն համակարգող Լուկա Սավիոլոյի գլխավորած պատվիրակությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ մանրամասնելով, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և քննարկել երկարաժամկետ համագործակցության հնարավորությունը։

Նշվում է, որ «Թայեքս»-ը կարիքների հիման վրա ստեղծված գործիք է, որը տրամադրում է հիմնականում անհատական կարճաժամկետ փորձագիտական խորհրդատվություն։ Գործիքը տրամադրում է չորս տեսակի աջակցություն՝ աշխատաժողովներ, փորձագիտական առաքելություններ, գնահատողական առաքելություն, ճանաչողական այցեր։

Հաղորդվում է, որ 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, «Թայեքս»-ի ներկայացուցիչները հետաքրքրվել են ԿԸՀ կարիքներից։

 

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին