Քաղաքականություն

Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ տարբեր ապրանքների շրջանառությանը. Ալեն Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ տարբեր ապրանքների շրջանառությանը. Ալեն Սիմոնյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լինի բոլոր տեսակի ապրանքների շրջանառություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ալեն Սիմոնյանն ասաց Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման շրջանակներում ունեցած ճեպազրույցի ժամանակ։

«Չեմ ուզում կենտրոնանանք միայն նավթամթերքի վրա։ Բոլոր տեսակի ապրանքների շրջանառություն պետք է լինի և մենք դրան պատրաստ ենք։ «Խաղաղության խաչմերուկ»-ը և այն խաղաղությունը, որի վերաբերյալ խոսում ենք, հենց դրա մասին է՝ բոլոր տեսակի ապրանքների մասին է խոսքը»,-ասաց Սիմոնյանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանը պետք է օգտվի էներգակիրների բոլոր հնարավոր այլընտրանքներից՝ հնարավորություն տալով, որ Ադրբեջանը ևս իր շահն ու հետաքրքրությունն ունենա ՀՀ տարածքով դեպի Նախիջևան կամ Թուրքիա նույնպես արտահանելու։

Ավելի վաղ՝ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը  հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում