Ալեն Սիմոնյանը չբացառեց Հայաստանի և Ադրբեջանի պատգամավորների ընդլայնված կազմով հանդիպման հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ կքննարկեն  Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանականների ընդլայնված ձևաչափով շփումների հարցը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ալեն Սիմոնյանն ասաց Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման շրջանակներում ունեցած ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանականների միջև շփումների հնարավորությանը։ 

«Մենք մշտապես փորձում ենք բոլոր միջազգային հարթակներն օգտագործել շփումների համար, և Ադրբեջանի իմ գործընկերը նույնպես դրական է տրամադրված այդ շփման տրամաբանության նկատմամբ։ Չնայած դեռ խոսակցություն չկա՝ բայց ենթադրում եմ, որ Ստամբուլում կայանալիք Միջխորհրդարանական միության համաժողովի շրջանակներում էլի շփումներ տեղի կունենան իմ և Ադրբեջանի խորհրդարանի նախագահի միջև։ Կշարունակենք քննարկել նաև այն տրամաբանությունը, որ մենք և մեր պատգամավորներն ընդլայնված ֆորմատով շփումներ ունենանք՝ արդեն որևիցե միջազգային համատեքստից դուրս, հենց մեր որոշման հիման վրա»,-ասաց Սիմոնյանը։

Հայերեն English Español فارسی Русский

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան