Հայաստան

ՄԻՊ Անահիտ Մանասյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ոլորտում առկա արդի մարտահրավերները

1 րոպեի ընթերցում

ՄԻՊ Անահիտ Մանասյանը  ԵՄ դեսպանի հետ քննարկել է ոլորտում առկա արդի մարտահրավերները

Մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԻՊ-ը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա արդի մարտահրավերները:

Անահիտ Մանասյանը կարևորում է միջազգային գործընկերների հետ արդյունավետ և շարունակական համագործակցությունը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում