Դեկտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

10 դեկտեմբեր,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 09:30-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա միջազգային համաժողով՝ Մարդու իրավուքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Թեմա՝ «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության եվ հակախտրականության երաշխավորման ոլորտում»: Բացման խոսք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան: Ողջույնի խոսք՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան (ենթակա է հաստատման), ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոս, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ​​ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլի: 077 230028:

Ժամը 14:30-ին «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնի «Մանթաշով» սրահում (Մովսես Խորենացու փող.15) ՀՀ արդարադատության նախարարությունը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ համատեղ իրականացնում է Հակակոռուպցիոն ոլորտում 2025 թվականին իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ համաժողով՝ նվիրված ՄԱԿ-ի՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան: Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը: ՀՀ արդարադատության նախ., +374 93 135920:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Թագուհի Էրատո» սրահում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և ԻՆՆՈԲԻԶ կազմակերպությունը հրավիրում են մեդիա ներկայացուցիչներին մասնակցելու «Տեղահանված անձանց տնտեսական ինտեգրում. «Բյուր» ծրագրի ազդեցության ամփոփում» միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն 2024-2025թթ. ընթացքում ՎԶԵԲ-ի կողմից տեղահանված անձանց տնտեսական ինտեգրման

ուղղությամբ տրամադրված աջակցության արդյունքները։ Բացման խոսք՝ Հայաստանում ՎԶԵԲ-ի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացի, ՎԶԵԲ Հայաստան, խորհրդատվություն փոքր բիզնեսներին ծրագրի ղեկավար Զառա Օհանյան: 094514303։

Ժամը 13:30-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (Պետրոս Ադամյան 14) ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը իրականացնելու է բողոքի ակցիա՝ ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ը աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ 

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան