Քաղաքականություն

ՀՀ վարչապետը դեկտեմբերի 9-10-ին պաշտոնական այցով կգտնվի Գերմանիայում

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը դեկտեմբերի 9-10-ին պաշտոնական այցով կգտնվի Գերմանիայում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-10-ին պաշտոնական այցով կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։ «Արմեպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է  ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։

Դեկտեմբերի 9-ին վարչապետը հանդիպումներ կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և ԳԴՀ դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։

Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ նախատեսված է հանդիպում քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։

Համբուրգի առևտրի պալատում վարչապետը կհանդիպի տեղի գործարարների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում