Քաղաքականություն

Դոնալդ Թրամփը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

1 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ նամակում նշված է․

«Հարգելի պարոն վարչապետ,

Շնորհակալություն եմ հայտնում Ձեր և Ադրբեջանի նախագահ Ալիևի համատեղ նամակի համար, որով առաջադրում եք իմ թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար: Ես խորապես գնահատում եմ դա, ինչը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը:

Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես շարունակում եմ հանձնառու լինել ամբողջ աշխարհում հակամարտություններին վերջ տալուն և բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը: Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարինին:

Կրկին շնորհակալություն Ձեր շարունակական աջակցության համար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում