Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը պարգևատրվել է ՖԻՖԱ-ի խաղաղության առաջին մրցանակով

2 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփը պարգևատրվել է ՖԻՖԱ-ի խաղաղության առաջին մրցանակով

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պարգևատրվել է ՖԻՖԱ-ի առաջին խաղաղության մրցանակով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցանակը հանձնել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն՝ Վաշինգտոնում կայացած Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության վիճակահանության արարողության ժամանակ։ 

ՖԻՖԱ-ի նախագահը հայտարարել է, որ Թրամփին մրցանակը շնորհվել է աշխարհում խաղաղության հաստատման և միասնության ամրապնդման ուղղությամբ նրա բացառիկ գործողությունների համար։ 

«Սա Ձեր մրցանակն է, սա Ձեր խաղաղության մրցանակն է։ Այստեղ նաև գեղեցիկ մեդալ կա Ձեզ համար, որը Դուք կարող եք կրել ամենուր, որտեղ կգնաք»,- նշել է Ինֆանտինոն։ 

Դոնալդ Թրամփը պարգևն անվանել է իր կյանքի մեծագույն մրցանակներից մեկը։

«Մենք միլիոնավոր կյանքեր ենք փրկել ամբողջ աշխարհում։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, աշխարհն այժմ ավելի անվտանգ է»,- ասել է Թրամփը։ 

ՖԻՖԱ-ի խաղաղության մրցանակի շնորհման ընթացքում էկրանին ցուցադրվել են տարվա ընթացքում խաղաղության հաստատման ուղղությամբ Դոնալդ Թրամփի կատարած գործողությունները։ Նշվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված եռակողմ հռչակագրի մասին։ 

Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են նաև համատեղ հռչակագիր։ Որպես վկա հռչակագիրը ստորագրել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում