Գյումրիում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, երկուսը ձերբակալվել են
1 րոպեի ընթերցում

Գյումրիում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, երկուսը ձերբակալվել են։
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
«Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Երկու անձ ձերբակալվել է»,- նշեց Ավդալյանը։
Լրատվամիջոցների տեղեկություններով, ձերբակալվել են կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանը և խորհրդական Կարապետ Ղուկասյանը։
Կարդացեք հոդվածը` Русский