Աշխարհ

Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով

Եվրոպական հանձնաժողովը երկամյա հետաքննությունից հետո առաջին անգամ 120 միլիոն եվրոյի տուգանք է սահմանել Իլոն Մասկի X սոցիալական մեդիա հարթակի, նախկինում Twitter-ի վրա՝ համաձայն թվային ծառայությունների մասին իր կարևորագույն օրենքի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronew-ը։ 

Հետաքննության կենտրոնում կապույտ նշիչն է, որը նախկինում օգտագործվում էր պաշտոնական հաշիվները անվճար նշելու համար, բայց այժմ վաճառվում է ամսական 7 եվրոյով, ինչը կարող է օգտատերերին մոլորեցնել անձնական տվյալների իսկության առումով։ Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ նոր կարգավորումներում նշիչով հաշիվը կարող է ներկայացնել ոչ թե իրական օգտատիրոջ, այլ բոտի, հետևաբար որոշվել է ֆինանսական տուգանք կիրառել ԵՄ թվային ծառայությունների մասին օրենքը խախտելու համար։

Երկրորդ՝ Եվրահանձնաժողովը պարզել է, որ X հարթակը չի կատարել սոցիալական ցանցերում գովազդի վերաբերյալ թափանցիկության պարտավորությունը՝ չհստակեցնելով գովազդի և բովանդակության միջև եղած սահմանը, որը կարող է հանգեցնել օգտատերերի համար ֆինանսական խարդախության։

Եվրոպական հանձնաժողովը պնդում է, որ օգտատերերը և իշխանությունները չեն կարող մուտք գործել կայքում գովազդատուների թարմացված գրանցամատյան, ինչը կարող է նաև խնդրահարույց լինել նախընտրական քարոզարշավների ժամանակ։

Իլոն Մասկի ընկերությունը չի կարողացել բացատրել, թե ինչու են որոշ գովազդներ ուղղված որոշակի օգտատերերի։ Եվրահանձնաժողովը նաև քննադատել X հարթակին՝ հետազոտողներին դիտումների և հավանումների վերաբերյալ տվյալներ չտրամադրելու համար, չնայած դա թվային ծառայությունների մասին օրենքի համաձայն՝ պարտավորություն է։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում