Ադրբեջան

Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ՝ քննարկելով երկկողմ համագործակցության և ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացման արդիական հարցերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական, գիտատեխնիկական համագործակցության արդիական հարցերը, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակում համագործակցության խորացումը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Միշուստինը և Ասադովը նաև «ընդգծել են արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ նախագծերի առաջխաղացման կարևորությունը»։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում