Քաղաքականություն

Հայաստանի և Հունգարիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հարցերը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Հունգարիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հարցերը

ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արձանագրելով վերջին շրջանում ձևավորված դրական դինամիկան։ Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ նշվել է երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանությունների հիմնումը: 

Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն կարևորել են պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ շարունակական աշխատանքները՝ միտված երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը: Վերջինիս համատեքստում ընդգծվել է ԵՄ առկա գործիքակազմի միջոցով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման հարցում փոխադարձ պատրաստակամությունը:

Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև հումանիտար հարցերի, այդ թվում՝ փախստական երեխաների և նրանց ուղեկցող ընտանիքի անդամների համար Հունգարիայում իրականացվող ծրագրին:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցերի:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային զարգացումների շուրջ։ Տարածաշրջանային համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում