5 րոպեի ընթերցում
Դեկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս
ՀՀ ԱԺ
Ժամը 11:00-ին ԱԺ 334 դահլիճում ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:40-12:00:
Պետական կառույցներ
Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի ասուլիսը։ Թեմա. կանաչապատմանն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերը։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 10:30-ին «Holiday Inn Hotel» հյուրանոցում (Ամիրյան 2) տեղի կունենա Չինաստան-Եվրասիա գիտաժողովը, որին կմասնակցեն բազմաթիվ պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ 65 գիտնականներ աշխարհի տարբեր երկրների առաջատար բուհերից:
Ժամը 15:30-ին «Ալեքսանդր» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում կմեկնարկի Տնօրենների հայկական ինստիտուտի 10-ամյակին նվիրված համաժողովը՝ «Տնօրենների խորհուրդները Հայաստանում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով: Միջոցառումը նվիրված է տնօրենների խորհուրդների դերին՝ որպես ռազմավարական որոշումների կայացման, պատասխանատվության և երկարաժամկետ կայունության առանցք։ Համաժողովը կդառնա հարթակ՝ միավորելու Հայաստանի առաջատար կազմակերպությունների ղեկավարներին, խորհրդի անդամներին և հիմնադիրներին՝ գաղափարների, փորձի և հեռանկարների փոխանակման համար։ Համաժողովն անցկացվելու է փակ միջոցառման ֆորմատով՝ նախատեսված Տնօրենների հայկական ինստիտուտի անդամների և հատուկ հյուրերի համար։ Բացման խոսքով հանդես կգան. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Տնօրենների հայկական ինստիտուտի խորհրդի նախագահ Ելենա Խաչվանքյանը։ Հատուկ բանախոսությամբ հանդես կգա Լուդո վան դեր Հեյդենը, վաստակավոր պրոֆեսոր, INSEAD-ի պատվավոր շրջանավարտ և ակադեմիկոս, ով հանդիասնում է տնօրենների խորհրդի աշխատանքի համաշխարհային մտածողներից, որը ձևավորել է տնօրենների խորհուրդների ժամանակակից առաքելության ընկալումը։ AIoD թիմ, +374 91 562676։
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 17:30-ին Ժամանակակից արվեստի ինստիտուտում (ԺԱԻ, Ավետ Ավետիսյան 47) կկայանա մամուլի ասուլիս, որի ընթացքում կհանրայնացնենք ԺԱԻ՝ Արվեստի քննադատության ու կուրատորական հետազոտությունների դպրոցը արվեստագետ Արման Գրիգորյանի անունով անվանակոչելու մեր որոշումը։ Այսուհետ ԺԱԻ Արվեստի դպրոցը կոչվում է Արման Գրիգորյան արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոց, կամ կարճ՝ Արման Գրիգորյան դպրոց։ Նույն օրը ժամը 19:00-ին ԺԱԻ ցուցասրահում տեղի կունենա «Ողջույն նկարիչների միությանը անդրշիրիմյան աշխարհից» կամ «Պաշտոնական արվեստը մեռել է» ցուցահանդեսի բացումը, որը նվիրված է 1988 թվականին տեղի ունեցած նշանավոր պերֆորմանսին։ Մամուլի ասուլիսից հետո (մինչև ցուցահանդեսի բացումը) հնարավորություն կլինի մասնակցելու հատուկ լրագրողների համար անցկացվող շրջայցի՝ ցուցահանդեսի կուրատորների հետ։ +37495583632
Մամուլի ակումբներ
Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ «Ինչպե՞ս են լուծվում իշխանության և ՀԱԵ-ի միջև հակամարտությունները» թեմայով: Իշխանության և Հայ առաքելական եկեղեցու միջև ծագած խնդիրների, առկա զուգահեռների մասին, 1917-1924 թվականների արխիվային փաստաթղթերի, եկեղեցու հավանական բարեփոխումների մասին կխոսի պատմական գիտությունների դոկտոր, աստվածաբան Ստեփան Ստեփանյանցը։
Մշակույթ
Ժամը 19:00-ին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա իրանցի մեծ իմաստասեր, սուֆի և պոետ Ռումիի զազելների հայերեն թարգմանությամբ ժողովածուի շնորհանդեսը։ Շնորհանդեսի բանախոսներն են՝ գրքի թարգմանիչ Ժորժ Աբրահամյանը, լեզվաբան, Վ.Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը և արվեստագիտության թեկնածու, ԵՊՀ դոցենտ Իվեթ Թաջարյանը, ռումիագետ Մասուդ Սայեվանդը։ Շնորհանդեսը կուղեկցվի Իրանից ժամանած երաժիշտների՝ Ռումիի գազելների հիման վրա գրված երաժշտական կատարումներով։ Հարգելի գործընկեր սիրով հրավիրում ենք լուսաբանման և շնորհակալ կլինենք, եթե հայտարարությունը տեղ գտնի վաղվա իրադարաձությունների անոնսում։