Քաղաքականություն

Հայաստանը շահագրգռված է ՇՀԿ-ի և Չինաստանի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացմամբ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը շահագրգռված է ՇՀԿ-ի և Չինաստանի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացմամբ

Հայաստանը շահագրգռված է խորացնելու հարաբերությունները Չինաստանի ու Շանհայի համագործակցության կազմակերպության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Չինաստանը համարելով Հայաստանի հուսալի գործընկերներից։

Անդրադառնալով Հայաստանի՝ ՇՀԿ անդամակցության և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման հնարավորությունների մասին հարցին՝ վարչապետը նկատեց․

«Չինաստանը նույնպես մեր շատ հուսալի և կարևոր գործընկերն է բոլոր ուղղություններով։ Մենք շահագրգռված ենք՝ զարգացնելու Չինաստանի ու Շանհայի համագործակցության կազմակերպության հետ մեր հարաբերությունները»։

2025 թվականի ամռան սկզբին Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու ցանկություն էր հայտնել։

ՉԺՀ Թիենծին քաղաքում օգոստոսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հանդիպման արդյունքներով կողմերը հայտարարել են, որ Հայաստանի և Չինաստանի միջև հաստատվում է ռազմավարական գործընկերություն, ինչի մասին ընդունվել է համատեղ հայտարարություն։ 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում