Գյումրու ավագանին հաստատեց սոցիալական բազմաբնակարան շենքի կառուցման սուբվենցիոն հայտը

2 րոպեի ընթերցում

Գյումրու ավագանին ձայների մեծամասնությամբ համաձայնություն տվեց «Գյումրի համայնքի կարիքների համար սոցիալական բազմաբնակարան շենքի կառուցում (2 փուլով)» սուբվենցիոն հայտին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցը քննարկվեց դեկտեմբերի 3-ին՝ արտահերթ նիստի ժամանակ։ Ի տարբերություն նախորդ՝ նոյեմբերի 11-ի նիստի, այս նիստին քվորում ապահովվեց և նիստը կայացավ։

Ավագանու արտահերթ նիստի օրակարգային հարցերից էր 2026 թվականի սուբվենցիոն երեք հայտերի քննարկումը․ առաջինը վերաբերում էր փողոցաշինությանը՝ 21 երկրորդական փողոցների ընդհանուր 7 կմ երկարությամբ հիմնանորոգմանը, երկրորդը՝ սոցիալական բազմաբնակարան շինության կառուցմանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 800 000 000 (մեկ միլիարդ ութ հարյուր միլիոն) դրամ, որից 1 080 000 000 (մեկ միլիարդ ութսուն միլիոն) դրամը (60%) համաֆինանսավորման ձևով ներդնում է համայնքը․ 390 000 000 (երեք հարյուր իննսուն միլիոն) դրամը՝ 2026 թվականին, 690 000 000 (վեց հարյուր իննսուն միլիոն) դրամը՝ 2027 թվականին։ Սուբվենցիոն հայտին համաձայնություն տալու մասին որոշման ընդունմամբ Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեում էական փոփոխություններ՝ ավելացումներ կամ նվազեցումներ, չեն նախատեսվում, քանի որ նախագծի իրականացմանն ուղղված ֆինանսական պլանավորումը կատարվելու է նախապես։

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է նորակառույց բնակարանների տրամադրում սոցիալապես անապահով ընտանիքներին․ կառուցված և շահագործման հանձնված կլինեն առնվազն 100 բնակարան, որոնք կբաշխվեն առաջնահերթության հերթացուցակով ընտրված շահառուների միջև։ Ծրագրի ավարտին նախատեսվում է տնակային թաղամասերի զգալի կրճատում։

Սուբվենցիոն երրորդ հայտը վերաբերում էր քաղաքի պատմական միջուկում գտնվող «Սպիտակ հիվանդանոց»-ի հիմնանորոգմանը։

 

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակացություններ վարելու մասին Թրամփի հայտարարությունը

Սաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման հարցը

Փաշինյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին

Հայաստանի ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Սինջարի եզդիների ցեղասպանության հիշատակին

Հայտնի տնտեսագետ և հրապարակախոս Նասիմ Նիկոլաս Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի

«Վարդանյան եղբայրներ» կրկեսն առաջին անգամ հյուրախաղերով Վանաձորում է

Անօդաչու թռչող սարքերը կրկին գրոհել են Wildberries-ի պահեստներից մեկի վրա

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում Իսրայելի հարձակման հետևանքով նոր զոհերի մասին

Հունաստանում իրար են բախվել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող երկու ուղղաթիռ

Աֆրիկայի հյուսիսում գտնվող Իսպանիայի անկլավ միգրանտների զանգվածային ներհոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի