Հայաստանն այսօր գտնվում է զարգացման ուղեծրի վրա. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լավ» է գնահատում քաղաքական մեծամասնության՝ Կառավարության և 8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտարարեց Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում:

Վարչապետը նշեց՝ այս գնահատականի համար հիմք են ծառայում գրանցված տնտեսական ցուցանիշները:

«Մենք որոշակի վստահ կանխատեսումներ ունենք 2025 թվականի բյուջեի հարկային եկամուտների կատարման առումով: Վստահ ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի կլինեն 1 տրլն 542 մլրդ դրամով կամ 133 տոկոսով: Այսինքն՝ այս տարվա մեր բյուջեի հավելյալ, ավելացած մասը 2017 թվականի համեմատ, ավելի է, քան 2017 թվականի ընդհանուր բյուջեն»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոստացել էին ապահովել միջինում տարեկան 7 տոկոս տնտեսական աճ:

«Այս խոստումը լիուլի կատարված է, որովհետև վստահ ենք, որ 5 տարվա արդյունքում, նվազագույնը 7.5-7.6 տոկոս տնտեսական աճ կապահովենք, իրատեսորեն ավելի բարձր աճ կապահովվի միջին տարեկանում: 2021-2024 թվականներին արդեն ՀՆԱ-ն աճել է 36.6 տոկոսով: Սա շատ լավ ցուցանիշ է»,- նշեց վարչապետը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակեց՝ Հայաստանն այսօր գտնվում է զարգացման ուղեծրի վրա:

Հայերեն العربية English Español فارسی Français Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն