Եվրոպա

Ֆաբերժեի ձուն Լոնդոնի աճուրդում վաճառվել է ռեկորդային 30 միլիոն դոլարով

1 րոպեի ընթերցում

Ֆաբերժեի ձուն Լոնդոնի աճուրդում վաճառվել է ռեկորդային 30 միլիոն դոլարով

Պետեր Կառլ Ֆաբերժեի ադամանդակուռ  բյուրեղյա ձուն, որը ժամանակին պատկանել է ռուսական կայսերական ընտանիքին, Լոնդոնի աճուրդում վաճառվել է ռեկորդային 22,9 մլն ֆունտ ստեռլինգով (30,2 մլն ԱՄՆ դոլար)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Ըստ Christie’s աճուրդի տան՝ «Ձմեռային ձուն», որը համարվում է լեգենդար ոսկերչի ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը, գնվել է դեկտեմբերի 2-ին։ Գնորդի անունը չի նշվում։ 

Ձուն զարդարված է 4500 ադամանդներով. այն պատվիրել է Նիկոլայ II ցարը 1913 թվականին՝ որպես նվեր իր մորը։

Ֆաբերժեի ձվի վաճառքի նախորդ ռեկորդը 2007 թվականին էր, երբ այն աճուրդում վաճառվել էր 8,9 միլիոն ֆունտ ստեռլինգով։

Ֆաբերժեն ռուսական կայսերական Ռոմանովների ընտանիքի համար ստեղծել է, ընդհանուր առմամբ, 50 ձու։ «Ձմեռային ձուն» մեկն է այն 7-ից, որոնք գտնվում են մասնավոր անձանց մոտ։ Մյուսները կամ կորել են կամ գտնվում են տարբեր կառույցներում և թանգարաններում։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում