Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչներն աշխատում են՝ պարզելու ուկրաինական հարցի կարգավորման հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչներն աշխատում են՝ պարզելու ուկրաինական հարցի կարգավորման հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները ներկայում աշխատում են պարզելու ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տան վարչակազմի նիստում։

«Մենք փորձում ենք լուծել այս հարցը։ Ես ավարտել եմ ութ պատերազմ, սա կլինի իններորդը, և մեր մարդիկ հիմա Ռուսաստանում են՝ տեսնելու, թե կարո՞ղ ենք հասնել կարգավորման։ Սա դժվարին իրավիճակ է», - ասել է Թրամփը Սպիտակ տան կաբինետի նիստում։

Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը դեկտեմբերի 2-ին բանակցություններ են վարել Մոսկվայում։ Նշվում է, որ սա Ուիթքոֆի վեցերորդ այցն է ընթացիկ տարում։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում