Դեկտեմբերի 3–ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

Դեկտեմբերի 3–ի միջոցառումների անոնս

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովում աշխատանքը կշարունակի ՀՀ ազգային ժողովի հերթական նիստը: 

Ժամը 11:30-ին Ազգային ժողովի 334 դահլիճում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանի եւ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը: Մանրամասներ կներկայացվեն Սոֆիայում կայացած ՍԾՏՀ ԽՎ 66-րդ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքների վերաբերյալ:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 13:00-ին ՀԸԲՄ գրասենյակի «Արմենիա» սրահում (Մելիք Ադամյան 2/2, 2-րդ հարկ) կկայանա GoTeach մասնագիտական կողմնորոշման տոնավաճառ: DHL Armenia-ն և «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը համագործակցում են DHL Group-ի և Teach For All-ի համաշխարհային նախաձեռնության՝ GoTeach ծրագրի շրջանակում, որի նպատակն է երիտասարդներին պատրաստել աշխատանքային շուկային։ Միջոցառման ընթացքում հնարավորություն կունենաք անձամբ շփվելու Տավուշի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարբեր համայնքներից ժամանած ավելի քան 30 աշակերտների հետ։ Նրանք այս հանդիպմանը կմասնակցեն իրենց «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի»-ի Ուսուցիչ-առաջնորդների հետ։ 

Ժամը 15:00-ին Հայաստանի ազգային գրադարանում /Թամանյանական մասնաշենք, 2-րդ հարկ, օղակաձև սրահ/ տեղի կուենա հանդիպում պատմաբան, հասարակական, քաղաքական գործիչ, դիվանագետ, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարարի առաջին տեղակալ (1993-1994), պատմական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1982) Ժիրայր Լիպարիտյանի հետ։ Ժիրայր Լիպարիտյանը հանդես կգա «Ինչպէ՞ս մտածել Սփիւռքի մասին« խորագրով հանրային դասախոսությամբ։ 033 62 35 13:

Մշակույթ

Ժամը 18:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից հռչակված Հաշմանդամների միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին կկայանա Գալա համերգ: Համերգի ընթացքոում «Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի մասնակիցները անվանի երգիչների հետ հանդես կգան Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային ՀԿ-ն նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը կանցկացնի «Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը: 

Ժամը 18:00-ին «Մասուր» ռեստորանում /Փավստոս Բուզանդ 25/ «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի մարքեթինգի եւ հաղորդակցության թիմը հրավիրում է մասնակցելու աշխատանքային-ընկերական ընթրիքի: Հանդիպման ընթացքում հնարավորություն կունենանք միասին անդրադառնալ հիմնադրամի կողմից իրականացվող ընթացիկ եւ գալիք նախաձեռնություններին, քննարկել ոլորտային կարեւոր հարցեր, ինչպես նաեւ՝ ծանոթանալ գործընկերներին ու ընդգծել մեր համագործակցության արդյունքները:   

Հայերեն Русский

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ