Մարթա Կոսը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունը հնարավոր է

3 րոպեի ընթերցում

Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Մարթա Կոսը լավատես է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատման հարցում։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Մարթա Կոսն այդ մասին ասել է Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն կհաստատվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանությունների հռետորաբանությունը չի փոխվում, այդ երկրի նախագահն օրակարգում է պահում այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նարատիվը։

«Ես եղել եմ Բաքվում, խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ, ինչպես նաև Երևանում խոսել եմ ձեր նախագահի, ձեր վարչապետի հետ: Երկու երկրներում էլ ես շատ դրական ազդակներ ստացա։ Այնպես որ, այո՛, ես հավատում եմ: Ես հավատում եմ, որ խաղաղությունը հնարավոր է, և գիտեք, այն, ինչ տեղի է ունենում հիմա, արդեն զարգացում է դրական ուղղությամբ»,- ասել է Կոսը։ 

Նա հիշեցրել է, որ վերջերս տեղի են ունեցել հայ և ադրբեջանցի փորձագետների փոխայցելություններ միմյանց երկրներ, ինչը նախկինում ուղղակի անհնար էր պատկերացնել։ 

ԵՄ բարձր հանձնակատարը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատման հարցում կարևորում է նաև Թուրքիայի դերակատարումը։ 

«Վաղը ես հանդիպելու եմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ, մենք կապի մեջ ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Դրսից հետևելով` դուք, գուցե,  կարող եք կասկածամիտ լինել, թե արդյոք մտադրությունները իրական են: Ես զգում եմ, որ դրանք իրական են, քանի որ ներգրավված է  նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները: Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին է, որը շատ ավելին է, քան պարզապես խաղաղությունը երկու երկրների միջև, դա տարածաշրջանային խաղաղության մասին է: Այդ իսկ պատճառով ես շատ դրական եմ տրամադրված: Եվ իմ կարծիքով, այո, դեռ պետք է, որ այս խաղաղության պայմանագիրը ստորագրվի, բայց մենք բոլորս՝ ներառյալ Եվրոպական Միությունը, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ձեր երկիրը (խմբ․ նկատի ունի Հայաստանը)  և Ադրբեջանը կարողանան ապրել խաղաղության մեջ: Եվ սա այն է, ինչի վրա մենք աշխատում ենք և ինչի վրա հույս ենք դնում»,- եզրափակել է Մարթա Կոսը:

Հայաստանն ու Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանը շարունակում է որպես նախապայման դնել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, ինչն անընդունելի է հայկական կողմի համար։

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский Türkçe 中文

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում