Իրան

ՀՀ դեսպանը և Իրանի Մեջլիսի նախագահի օգնականն անդրադարձել են տարածաշրջանային օրակարգի հարցերի

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանը և Իրանի Մեջլիսի նախագահի օգնականն անդրադարձել են տարածաշրջանային օրակարգի հարցերի

Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահի՝ միջազգային հարցերով հատուկ օգնական Աբոլֆազլ Ամույիի հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության խորացման և շփումների ակտիվացման հարցերը։ 

«Այդ համատեքստում կարևորվել են խորհրդարանական բարձրաստիճան պատվիրակությունների առաջիկա փոխայցելությունները»,-նշել է դեսպանությունը։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում