Դեկտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

Դեկտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում տեղի կունենա Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը: 

Պետական կառույցներ

Ժամը 09:30-ին «DoubleTree by Hilton Yerevan» հյուրանոցում (Գրիգոր Լուսավորիչ 4/2) կկայանա Ազգային մեխանիզմի թվային գործիքի (AI-NEMRA) մեկնարկին նվիրված բարձր մակարդակի հանդիպում: Բացման խոսք՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյան, ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյան, «Տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյան, ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբ, ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգե: 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:45-ին «Holiday Inn Yerevan» հյուրանոցի «Տարսոն» սրահում (Ամիրյան փող.2) տեղի կունենա «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի ստեղծմանը նվիրված միջոցառում։ Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ՝ Մեծ Բրիտանիայի կառավարության Good Governance Fund-ի, ՎԶԵԲ-ի և Հայաստանի ներդրումային խորհրդի աջակցությամբ։

Ժամը 14:00-ից «Կոնգրես» հյուրանոցում Շրջանաձև տնտեսության ոլորտի հայաստանյան ամենամեծ «CirculUP!» / ծրագիրը ամփոփում է արդյունքները։ Այն իրականացրել է Իմփաքթ Հաբ Ցանցը՝ Իմփաքթ Հաբ Երևանի և «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի հետ համատեղ՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Ամփոփիչ միջոցառման շրջանակում կանցկացվի նաև «Շրջանաձև ապրանքներ և գաղափարներ» ցուցահանդես-տոնավաճառ: Միջոցառմանը ներկա կլինեն նաև ՀՀ էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներ: «CircleUP!»-ի ամփոփումը միաժամանակ իր գործունեությունը նոր սկսող «EU4Green Recovery East» ծրագրի ազդարարման  առիթ դարձավ։ Միջոցառման պաշտոնական մեկնարկից առաջ՝ ժամը 14:45-ին տեղի կունենա ճեպազրույց, որի ընթացքում լրագրողները հնարավորություն կունենան հարցեր տալու ծրագրի ներկայացուցիչներին ու միջոցառման այլ հյուրերի: +374 94 700974: 

Ժամը 19:00-ին «Դվին Մյուզիք Հոլ»-ում (Պարոնյան 40) ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպան Նարիման Ալ-Մուլլան ԱՄԷ-ի կազմավորման 54-ամյակի առթիվ կազմակերպում է պաշտոնական ընդունելություն: Ընդունելությանը ներկա կլինեն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարար համայնքի ներկայացուցիչներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ինչպես նաև մշակութային և գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներ։ 

Հայերեն Русский

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ