Ադրբեջան

Ադրբեջանում գործող ընդդիմադիր կուսակցության նախագահի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում գործող ընդդիմադիր կուսակցության նախագահի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը

Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺՃԿ) նախագահ Ալի Քերիմլիի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական Trend-ը:

Սաբաիլի շրջանային դատարանը քննարկել է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության կողմից ձերբակալված Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի դեմ ներկայացված միջնորդությունը։

Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 2 ամիս 15 օր ժամկետով։

Ալի Քերիմլիին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի  քրեական օրենսգրքի 278.1 հոդվածով (Իշխանությունը բռնի զավթելուն ուղղված գործողություններ, պետության սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելը):

Նոյեմբերի 29-ին պետական ​​անվտանգության ծառայությունը խուզարկություն է անցկացրել Քերիմլիի տանը՝ Ռամիզ Մեխտիևի դեմ հարուցված քրեական գործի կապակցությամբ, որը քննվում է պետական ​​անվտանգության ծառայության կողմից։

Սաբայլի շրջանային դատարանը որոշում էր կայացրել Ռամիզ Մեխտիևի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ։ Որոշման համաձայն՝ դատարանը բավարարել էր հատկապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Ռամիզ Մեխտիևի դեմ ներկայացված միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է նշանակել չորս ամսվա տնային կալանքը։

Նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 278.1 (Պետական ​​իշխանությունը բռնի կերպով զավթելուն ուղղված գործողություններ), 274 (Պետական ​​դավաճանություն) և 193-1.3.2 (Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում) հոդվածներով։

Կարդացեք հոդվածը` EspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում