Լատվիան կես տարով կերկարաձգի Բելառուսի հետ սահմանի ուժեղացված վերահսկողությունը

1 րոպեի ընթերցում

Լատվիայի կառավարությունը ևս կես տարով՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, կերկարաձգի ուժեղացված վերահսկողության ռեժիմը Բելառուսի հետ սահմանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է Delfi գործակալությունը՝ վկայակոչելով որոշման նախագիծը:

Լատվիայի ներքին գործերի նախարարությունից նշել են, որ անօրինական ներգաղթի հարցը շարունակում է արդիական մնալ։

Գերատեսչության տվյալներով՝ 2025 թվականին լատվիացի սահմանապահներին հաջողվել է կանխել սահմանի անօրինական  հատման ավելի քան 11 հազար փորձ:

2023 թվականի օգոստոսին Լատվիայի նախարարների կաբինետը որոշում է ընդունել լատվիա-բելառուսական սահմանի պահպանության ուժեղացված ռեժիմ կիրառելու մասին: Բալթյան հանրապետության իշխանությունները բելառուսական կողմին մեղադրում են «ԵՄ-ի վրա միգրացիոն ճնշում ստեղծելու» մեջ,  իսկ Մինսկում Ռիգայի այդ պնդումները համարում են չապացուցված:

Հայերեն Русский

ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններում նոր միջնորդ չկա. Էսմայիլ Բաղայի

Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը

«էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 8 հազար մարդ մնում է տարհանման կենտրոններում

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

Վաշինգտոնի նահանգում անտառային հրդեհներն առնվազն 600 շինություն են ոչնչացրել. AP

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը

Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն այն կարգավիճակն է, որն առավել ուղիղ առնչվում է վարչապետի աշխատանքային առաջնահերթությունների հետ. Փաշինյանը ներկայացրել է Մակունցին