Եվրոպա

Վիլնյուսի օդանավակայանը կրկին դադարեցրել է աշխատանքը

1 րոպեի ընթերցում

Վիլնյուսի օդանավակայանը կրկին դադարեցրել է աշխատանքը

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի օդանավակայանը նոյեմբերի 30-ին կրկին դադարեցրել է աշխատանքներն իր օդային տարածքում կասկածելի փուչիկների պատճառով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Վերջին ամիսներին եվրոպական ավիացիայի աշխատանքները բազմիցս խաթարվել են անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման և դրանց ներխուժման պատճառով, մասնավորապես՝ Կոպենհագենում և Բրյուսելում, իսկ Վիլնյուսի օդանավակայանը հոկտեմբերի սկզբից փակվել է առնվազն 10 անգամ:

Լիտվայի իշխանությունները հայտարարել են, որ մաքսանենգներն օդապարիկներով ապօրինի ծխախոտ են տեղափոխում։ Նրանք մեղադրել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նման գործողությունները թույլատրելու մեջ՝ կատարվածը որակելով որպես «հիբրիդային հարձակում»։

Լիտվան այս գործողությունների պատճառով հոկտեմբերին փակել էր բելառուսի հետ երկու սահմանային անցակետերը և բացել դրանք միայն նոյեմբերի վերջին։

Լուկաշենկոն սահմանի փակումը որակել էր «խելահեղ խաբեություն»՝ մեղադրելով Արևմուտքին Բելառուսի և Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում