Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորական ուղերձ է հղել Կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորական ուղերձ է հղել Կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Կին իրավապաշտպանների միջազգային օրվա կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

«Շնորհավորում եմ` հատուկ ընդգծելով, որ կին իրավապաշտպանների հետևողական աշխատանքը, համարձակությունը և անսպառ նվիրումը նպաստում են` ստեղծելու ավելի արդար, համերաշխ և ներառական հասարակություն»,-ասված է ՄԻՊ-ի ուղերձում։

Անահիտ Մանասյանն իր ուղերձում նաև նշել է, որ կին իրավապաշտպանների ջանքերն ու ակտիվ գործունեությունը շարունակական ոգեշնչման աղբյուր են, և այդ գործունեությունը պետք է իրացվի անվտանգ, սոլիդար միջավայրում, իսկ կին իրավապաշտպանները պետք է զերծ լինեն որևէ տեսակի թիրախավորումից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում