Սպորտ

Կայացան ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» Շիրակի մարզային փուլի մրցումները

1 րոպեի ընթերցում

Կայացան ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» Շիրակի մարզային փուլի մրցումները

Գյումրիում կայացան ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» 2025 թվականի մարզական խաղերի Շիրակի մարզային փուլի մրցումները։ Խաղերի նպատակն է խթանել վոլեյբոլի տարածումը դպրոցականների շրջանում, հայտնաբերել հեռանկարային մարզիկներին և նպաստել երեխաների առողջության ամրապնդմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետի աշխատակազմից,   մրցումներն անցկացվել են երկու տարիքային խմբերում՝ 6-7-րդ և 8-9-րդ դասարանների տղաների ու աղջիկների թիմերի միջև։ Խաղի ընթացքում յուրաքանչյուր թիմ հանդես էր գալիս 3 տղա և 3 աղջիկ կազմով։ Մասնակիցները համայնքային փուլում հաղթող դարձած դպրոցական հավաքականներն էին։

Արթիկի թիվ 4 հիմնական և Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցների թիմերը ստացան հնարավորություն ներկայացնելու Շիրակի մարզը դեկտեմբերի 20-25-ին Երևանում նախատեսված վոլեյբոլի լիգայի հանրապետական եզրափակիչ փուլում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում