Նոյեմբերի 28-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

28 նոյեմբեր,  2025            

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին «Հոլիդեյ ինն Երևան» հյուրանոցի «Տարսոն» սրահում (Ամիրյան 2) կկայանա «Նորարարական անասնապահություն. կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ (INLIMA)» ծրագրի մեկնարկային միջոցառումը: Ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Նախատեսվում է համագործակցության հուշագրի ստորագրում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ռազմավարական զարգացման գործակալության (ՌԶԳ) ՀԿ միջև: ՌԶԳ ՀԿ, +374 99 606464: 

Ժամը 16:30-ին «Հոլիդեյ ինն Երևան» հյուրանոցում /Ամիրյան 2/ ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը հրավիրում է լուսաբանելու «Կանանց հզորացման սկզբունքները» Հայաստանում. խթանելով ներառական և հավասար տնտեսական աճը» խորագրով բարձր մակարդակի համաժողովը: Բացման խոսք՝ Վրաստանում ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչ եւ Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատասխանատու Կաորի Իշիկավա, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյան: Ժամը 17:45-ին՝ պանելային քննարկում. հավասար վարձատրություն: Ժամը 18:30-ին՝ WEPs-ի ստորագրման եւ վկայականների հանձնման արարողություն: 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 12:00-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 3-րդ մասնաշենքի 2-րդ հարկի դահլիճում (Տերյան 105) Համահայկական «Innovate Armenia» մրցույթի մեկնարկի առթիվ՝ TCF Armenia-ի, Helvetas շվեյցարական հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև կստորագրվի եռակողմ համագործակցության հուշագիր։ Համահայկական «Innovate Armenia» մրցույթը կանցկացվի արդեն երկրորդ անգամ։ Նպատակն է՝ խրախուսել և աջակցել Հայաստանում տաղանդավոր ստեղծարարների կողմից նորարարական ֆիզիկական պրոդուկտների զարգացմանը և միջազգային շուկաներում կենսունակ բիզնես հիմնելուն: Roza Grigoryan, 077 30 34 84:

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանի ասուլիսը՝ «Պարտադիր բժշկական ապահովագրություն. դրական և բացասական կողմերը» թեմայով:

Մշակույթ

Ժամը 17:00-ին Գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) կկայանա Ավ.Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Իմ սեր, Ավետիք» գրքի շնորհանդեսը։ Գիրքը ներկայացնում է Իսահակյանի սիրային նամակների բացառիկ հավաքածու՝ ուղղված իր կյանքի կանանց: Նամակների մի մասը հրապարակվում է առաջին անգամ։ 

Հայերեն Русский