Փաշինյանն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում երկխոսության անհրաժեշտություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում երկխոսության անհրաժեշտություն է տեսնում:

Այս մասին Նիկոլ Փաշինյանը նշեց «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` անդրադառնալով դիտարկմանը, թե ադրբեջանցի և հայաստանցի փորձագետների` Բաքու և Երևան փոխայցերին զուգահեռ, ադրբեջանցի պաշտոնյաների ու գիտնականների խոսույթում որևէ բան չի փոխվում:

«Այդ թվում երկխոսության բացակայության պատճառով է, որ հայաստանցիները տեսնում են, որ ադրբեջանցիների խոսույթում բան չի փոխվում, ադրբեջանցիները՝ իրենց գնահատմամբ, տեսնում են, որ հայաստանցիների խոսույթում բան չի փոխվում: 37 տարվա կոնֆլիկտը 5 փորձագետի 2 հանդիպման արդյունքում չի կարող փոխվել, պետք է տեղի ունենա գործընթաց, որ փոխվի»,- ասաց Փաշինյանը:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նոյեմբերի 21-22-ը կլոր սեղան-քննարկում է անցկացվել Հայաստանը ներկայացնող 5 փորձագետի մասնակցությամբ։ Շաբաթներ առաջ նույնանման քննարկում իրականացվել էր Երևանում՝ ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ: 

Հայերեն English Español فارسی Français ქართული Русский Türkçe

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացնում