Վրաստանը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ընթացիկ դինամիկան․ Մակա Բոճորիշվիլի
1 րոպեի ընթերցում

Վրաստանը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի և հարաբերությունների կարգավորման ընթացիկ դինամիկան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Վրաստանի առաջին ալիքը. այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։
Վերջինս անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններում Միացյալ Նահանգների ներգրավվածությանը՝ մատնանշելով այդ համատեքստում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը։
«Մենք տեսնում ենք, որ մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգները ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործընթացում։ Մենք ողջունում ենք այն դինամիկան, որն այժմ տեղի է ունենում երկու երկրների միջև և ուղղված է հարաբերությունների կարգավորմանը»,-նշել է Վրաստանի ԱԳ նախարարը։
Նա նաև ընդգծել է, որ Հարավային Կովկասը խաղաղության և կայունության կարիք ունի։
«Եթե մեր դերը Միջին միջանցքում ավելի կարևոր դառնա, դա միայն օգտակար կլինի բոլորի համար, առաջին հերթին՝ մեր երկրի համար։ Մենք հետևում ենք այս գործընթացներին, և ոչ միայն հետևում ենք, այլև մասնակից ենք»,-ասել է Մակա Բոճորիշվիլին։