Թրամփն ահաբեկչություն է որակել Սպիտակ տան մոտակայքում Ազգային գվարդիականների վրա հարձակումը

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մոտակայքում Ազգային գվարդիայի ներկայացուցիչների դեմ իրականացված հարձակումն անվանել է ահաբեկչական գործողություն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ABC News-ը։

Նոյեմբերի 26-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանից 300 մետր հեռավորության վրա անհայտ անձը կրակոցներ է արձակել, որի հետևանքով վիրավորվել է Ազգային գվարդիայի երկու ներկայացուցիչ։ 

Ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի, ով Աֆղանստանի քաղաքացի է։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ դեռևս հայտնի չեն կատարվածի շարժառիթները։

Երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել տեսաուղերձով, որում նշել է․ «Այս սարսափելի հարձակումը չարիքի, ատելության և ահաբեկչական գործողություն էր։ Սա հանցանք էր մեր ամբողջ ժողովրդի, մարդկության դեմ․․․ Որպես ԱՄՆ նախագահ՝ ես վճռական եմ հասնելու նրա, որ նման հանցանք իրականացրած այդ կենդանին ամենամեծ գինը վճարի»։ 

Նախագահ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները ստուգելու են Աֆղանստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր ԱՄՆ են եկել նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում։ Նա ընդգծել է, որ երկրից արտաքսվելու են բոլոր այն օտարերկրացիները, ովքեր չեն սիրում երկիրը կամ չեն գործում ի շահ ԱՄՆ-ի։ 

Թրամփը Բայդենին անվանել է ԱՄՆ պատմության վատագույն նախագահը՝ նշելով, որ Ազգային գվարդիականների վրա Վաշինգտոնում իրականացված հարձակումը վկայում է, որ անօրինական ներգաղթյալների հոսքը իսկական սպառնալիք է դարձել ազգային անվտանգության համար։ «Նախորդ վարչակազմը երկիր է թողել 20 մլն անօրինական ու չստուգված օտարերկրացիների ամբողջ աշխարհից։ Ոչ մի երկիր չի կարող նման սպառնալիք հանդուրժել»,- ասել է նա։

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ