Քաղաքականություն

Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները շարունակվում են․ ԱԳ փոխնախարար

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները շարունակվում են․ ԱԳ փոխնախարար

Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն համաձայնագրի ստորագրման հստակ ժամկետ չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Փոխնախարարը նշեց, որ կողմերի միջև շփումները շարունակական են։

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ փոխնախարարը նշեց, որ այն իրականացվում է երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ղեկավարների մակարդակով։

«Մենք միշտ հաղորդագրություններով տարածում ենք այն ամենն, ինչ կատարվում է գործընթացում»,-նշեց Սաֆարյանը՝ ընդգծելով, որ աշխատանքները չեն դադարել։

Լրագրողների հարցին՝ արդյոք սահմանազատումը շարունակվելու է Սյունիքում, Սաֆարյանը պատասխանեց, որ եթե լինի զարգացում, անպայման կլինի հաղորդագրություն։

Խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման ժամկետների մասին հարցին փոխնախարարը պատասխանեց, որ հստակ ժամկետների մասին չի կարող ասել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում