ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ճգնաժամային կառավարման ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության համաձայնագրին

3 րոպեի ընթերցում

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագրի վավերացման նախագիծը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագիծը ներկայացրել է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին և նպատակ ունի սահմանել Հայաստանի մասնակցության ընդհանուր պայմանները ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին՝ բացառելով յուրաքանչյուր առաքելության համար առանձին պայմանների սահմանման անհրաժեշտությունը։

Սաֆարյանի փոխանցմամբ՝ համաձայնագիրը թույլ է տալիս ՀՀ-ին օգտվել ԵՄ փորձից ու կարողություններից ճգնաժամերի կառավարման հարցում։

«Վերջին տարիներին Հայաստան-ԵՄ համագործակցությունը ընդգրկել է նաև անվտանգային և պաշտպանական ոլորտներ, ինչը դարձնում է համաձայնագրի վավերացումը կարևոր քայլ համագործակցության խորացման ուղղությամբ»,- ասաց նա։

Ըստ փոխնախարարի՝ ճգնաժամերի կառավարման հարցում Եվրամիության հետ համագործակցությունը կնպաստի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցության զարգացմանը, կդյուրացնի հետագա համագործակցությունը նոր ծրագրերի շրջանակում և կստեղծի իրավական հստակ դաշտ՝ նման առաքելություններին ՀՀ ներգրավվածության համար։

Նրա խոսքով՝ ԵՄ գործողությունների համար Հայաստանի կողմից գործուղվող անձնակազմի կարգավիճակը կկարգավորվի գոյություն ունեցող ուժերի կարգավիճակի համաձայնագրերով, առաքելության կարգավիճակի համաձայնագրերով կամ կողմերի միջև ձեռք բերված այլ պայմանավորվածություններով։

«Համաձայնագրի կնքումը դիտարկվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականությանը համահունչ՝ Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման և եվրոպական չափանիշների ներդրման ուղղությամբ գործնական քայլ»,- ընդգծեց Սաֆարյանը։

Փոխնախարարը հավելեց նաև, որ այս տարվա հունիսի 30-ին Հայաստանը ստացել է ծանուցում՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի վերաբերյալ։

Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն։ 

Հայերեն English فارسی Русский 中文

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ