6 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
26 նոյեմբեր, 2025
ՀՀ ԱԺ
Ժամը 11:00-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ՝ տեղի կունենան խորհրդարանական լսումներ:
Ժամը 11:00-ին ԱԺ 214 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Ժամը 15:00-ին ԱԺ 114 դահլիճում կկայանա Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Պետական կառույցներ
Ժամը 11:00-ից «Ինժեներական քաղաքում» (Բագրևանդ 52/16) ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն առաջին անգամ կազմակերպում է աշակերտական համաժողով՝ «Իմ ձայնը՝ հանուն ապահով և անվտանգ դպրոցի» խորագրով: Համաժողովում բացման խոսքով հանդես կգան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ գրասենյակի միջազգային համագործակցության պատասխանատու Ֆրենկ Հեսը, ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: Համաժողովի շրջանակում նախատեսվում են պանելային քննարկումներ Երևանի և ՀՀ մարզերի տարբեր ուսումնական հաստատությունների աշակերտների մասնակցությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կանցացնի պլենար նիստ՝ «Անվտանգ և ապահով կրթական միջավայրով ուսումնական տարի» թեմայով: Համաժողովի ընթացքում նախատեսվում է նաև «Անվտանգ և ապահով դպրոց» խորագրով նախագծային աշխատանքների էքսպո ցուցահանդես՝ իրականացված Երևան քաղաքի և ՀՀ մարզերի ուսումնական հաստատությունների 4-8-րդ դասարանների սովորողների կողմից: ՀՀ ԿԳՄՍՆ
Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի ղեկավարի տեղակալ Գայանե Շահնազարյանի, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի պետ Մեսրոպ Ավագյանի, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանի, ՆԳՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Բագրատ Վարդազարյանի ասուլիսը։ Թեմա. օդի աղտոտվածության խնդիրը, կանխարգելիչ միջոցառումները։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 09:30-ին «Անի պլազա» հյուրանոցում (Սայաթ-Նովա 19) կանցկացվի հեղինակային իրավունքի և կոլեկտիվ կառավարման վերաբերյալ ազգային երկօրյա աշխատաժողով, որը կազմակերպվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) և ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի հետ համատեղ։ Բացման խոսքով հանդես կգան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, ՄՍՀԿ հեղինակային իրավունքի կառավարման բաժնի իրավաբանական և ծրագրային հարցերով մասնագետ Միյուկի Մոնրոյը /Ժնև/, ՀՀ մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը:
Ժամը 13:30-ից «Holiday Inn» հյուրանոցի «Երևան» կոնֆերանսների սրահում (Ամիրյան 2) տեղի կունենա Հայաստանի անտառային դաշինքի 4-րդ կլոր սեղանը: Այս տարվա քննարկումը նվիրված է այն կարևոր հարցին, թե ինչպիսի օրենսդրական փոփոխություններ և հարմարեցումներ են անհրաժեշտ, որպեսզի Հայաստանում հնարավոր լինի ձևավորել և զարգացնել նոր, արդյունավետ մոտեցում անտառապատման ոլորտում։ Բացման խոսքով հանդես կգան ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Անդրեա Բաումանը։ 091 319760:
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 18:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Շիրակացու ճեմարանի 40-ամյակին նվիրված միջոցառումը: Հայաստանում առաջին լիիրավ ԱՏՁՄ կրթահամալիրը՝ «Շիրակացու ճեմարանը», այս տարի նշում է իր պատմության 40-ամյակը։ Ժամը 18:00-ին նախասրահում կբացվի ցուցահանդեսային գոտի։ Միջոցառման ընթացքում տեղի կունենա նաև Ճեմարանի պատմությանը նվիրված գրքի շնորհանդեսը, որն ամփոփում է կրթական համալիրի արժեքներն ու անցած ուղին։ Ժամը 19:00-21:00-ը կանցկացվի հոբելյանական համերգ։ Իսկ համերգից հետո հյուրերը կշարունակեն իրենց շրջայցը՝ բացահայտելով Ճեմարանը։ Միջոցառմանը ներկա կլինեն դեսպաններ, միջազգային հյուրեր, ինչպես նաև կրթության, մշակույթի և այլ ոլորտների ներկայացուցիչներ։ +374 43 17 99 17:
Մշակույթ
Ժամը 18:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի սփյուռքահայ արվեստագետներին ներկայացնող «Մոդեռնիզմի հոսքեր» ցուցահանդեսը՝ սփյուռքահայ արվեստը «երկաթե վարագույրից» ասդին: Ներկայացնելով ավելի քան քառասուն արվեստագետների շուրջ 100 աշխատանք, «Մոդեռնիզմի հոսքեր»-ը առաջին ցուցահանդեսն է, որը բացահայտում է 20-րդ դարի կեսերին ձևավորված բարդ և հաճախ անտեսված կապերը խորհրդահայ և սփյուռքի արվեստների միջև։ 077 305341, 094 730350: