Մշակույթ

Բացառիկ կոթող է հայտնաբերվել Լեռնահովիտ համայնքում

1 րոպեի ընթերցում

Բացառիկ կոթող է հայտնաբերվել Լեռնահովիտ համայնքում

Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքում գազատար խողովակների փոխարինման աշխատանքների ընթացքում քրիստոնեական թեմայով բացառիկ քանդակազարդ կոթող է հայտնաբերվել։

Շինարարները տեղեկացրել են համայնքային ոստիկանին, վերջինս էլ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։  

«Պահպանության ծառայության մարզային աշխատակիցները գործուղվել են Լեռնահովիտ՝ ուսումնասիրելու և մանրամասներ ճշտելու։ Քրիստոնեական թեմայով պատկերագրությամբ կոթողը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է վաղ միջնադարին։ Աստվածաշնչյան տեսարանը առանձնակի գրավչություն է տալիս կոթողին և ընդգծում բացառիկությունը։Գրեթե ամբողջական մեկ կոթողից զատ, հայտնաբերվել են նաև առանձին կտորներ։ Բնակիչների փոխանցմամբ՝ առաջին դեպքը չէ, նախկինում էլ խեցեղենի կտորներ են գտնվել գյուղի տարբեր հատվածներում։ Ավագ սերնդի ներկայացուցիչները պնդում են՝ տարածքում տաճար է եղել»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում