Միացյալ Նահանգներ

Լավրովը մեկնաբանել է Աբու Դաբիում Ռուսաստան-ԱՄՆ հանդիպման մասին լուրերը

2 րոպեի ընթերցում

Լավրովը մեկնաբանել է Աբու Դաբիում Ռուսաստան-ԱՄՆ հանդիպման մասին լուրերը

Ռուս դիվանագետները նախընտրում են իրենց աշխատանքը կատարել պրոֆեսիոնալ, քան զբաղվել ենթադրություններով և ասեկոսեներով, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի»-ից, Լավրովն այսպես է մեկնաբանել Աբու Դաբիում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև ենթադրյալ հանդիպման մասին հաղորդագրությունները։

Ավելի վաղ CNN-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, հաղորդել էր, որ ԱՄՆ բանակի քարտուղար Դեն Դրիսկոլը նոյեմբերի 24-ին Աբու Դաբիում հանդիպել է ռուսաստանցի պաշտոնյաների հետ և նախատեսում է շարունակել բանակցությունները նոյեմբերի 25-ին։

«Մենք ունենք մշտական ​​​​հաղորդակցության ուղիներ ամերիկացիների հետ…. Մենք դա չենք թաքցնում, սակայն մեր դիվանագիտությունը սովոր է պրոֆեսիոնալ աշխատել։ Իսկ պրոֆեսիոնալ ​​​​դիվանագիտություն նշանակում է տեղեկատվության արտահոսք չանել կամ թույլ չտալ տեղեկատվության արտահոսք մինչև վերջնական համաձայնության հասնելը», - ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Եվրոպայում դիվանագիտություն ու քաղաքականություն ներկայացնողներն անում են ճիշտ հակառակը։

«Եվ այս արտահոսքերը, անընդհատ ենթադրությունները և ասեկոսեները միայն մեկ նպատակ ունեն։ Այս դեպքում այդ նպատակն է խաթարել Դոնալդ Թրամփի նախաձեռնությունն այն մասով, որը վերաբերում է Անքորիջում ձեռք բերված համաձայնություններին։ Նրանք դա առանձնապես չեն թաքցնում. պարզապես կարդացեք Մերցին, Մակրոնին և այլ գործիչներին, այդ թվում՝ Բրյուսելի բյուրոկրատիային», - նշել է Լավրովը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում