Եվրոպա

ՌԴ-ն ԱՄՆ-ից սպասում է Ուկրաինայի վերաբերյալ ծրագրի միջանկյալ տարբերակ. Լավրով

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն ԱՄՆ-ից սպասում է Ուկրաինայի վերաբերյալ ծրագրի միջանկյալ տարբերակ. Լավրով

Մոսկվան Վաշինգտոնից սպասում է Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման ծրագրի միջանկյալ տարբերակը, որը համաձայնեցված է եվրոպացիների և ուկրաինացիների հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք նրանցից սպասում ենք այն տարբերակը, որը նրանք միջանկյալ կհամարեն այդ տեքստը եվրոպացիների և ուկրաինացիների հետ համաձայնեցնելու փուլերն ավարտելու տեսանկյունից», - ասել է նա լրագրողներին՝ ամփոփելով Ռուսաստանի և Բելառուսի ԱԳ նախարարությունների կոլեգիաների համատեղ նիստը։

Լավրովը հավելել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի ծրագիրը չի ստացել պաշտոնական ուղիներով։ 

«Մենք այն ունենք, բայց ոչ պաշտոնական ուղիներով։ Այն պաշտոնապես մեզ չի փոխանցվել», - պարզաբանել է նախարարը։

Արևմտյան ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ վարչակազմը սկզբում ներկայացրել է Ուկրաինայում կարգավորման 28 կետից բաղկացած պլան։ Հրապարակումների համաձայն՝ ծրագիրը ներառում է, մասնավորապես, անվտանգության երաշխիքներ՝ հիմնված ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի վրա, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չհարձակման մասին համաձայնագիր, Կիևի հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցելուց և Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատում։ Բացի այդ, ըստ առաջարկի՝ Ուկրաինան պետք է հետ քաշի զորքերը Դոնեցկի արևելյան հատվածներից, որոնք այժմ գտնվում են Կիևի վերահսկողության տակ, միջազգային հանրությունը պետք է ճանաչի Դոնեցկի, Լուգանսկի և Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի դե ֆակտո վերահսկողությունը: Ավելի ուշ հաղորդվել է, որ ծրագիրը կրճատվել է և ներառում է 19 կետ։

Բացի այդ, արևմտյան ԶԼՄ-ները հրապարակել են ԵՄ-ի պատասխան պլանը, որը, մասնավորապես, չի սահմանում Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցության արգելք և նրա բանակի չափի սահմանափակում, այլ ենթադրում է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին և անհապաղ հրադադար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում