Եվրոպա

Ռումինիայի ռազմաօդային ուժերն արձանագրել են ԱԹՍ-ի ներխուժում երկրի օդային տարածք

2 րոպեի ընթերցում

Ռումինիայի ռազմաօդային ուժերն արձանագրել են ԱԹՍ-ի ներխուժում երկրի օդային տարածք

Ռումինիայի ռազմաօդային ուժերն արձանագրել են անօդաչու թռչող սարքի ներխուժում երկրի օդային տարածք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ռումինիայի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 25-ի առավոտյան Ռումինիայի պաշտպանության նախարարության ռադարները հայտնաբերել են թիրախ, որը շարժվում էր դեպի ազգային օդային տարածք՝ Տուլչայի գավառի շրջանում», - ասվում է հաղորդագրության մեջ։ 

Գերատեսչությունը հավելում է, որ ժամը 06:28-ին Գերմանիայի ռազմաօդային ուժերի երկու Eurofighter Typhoon կործանիչներ են օդ բարձրացել Միխայիլ Կոգելնիչանու ավիաբազայից՝ իրավիճակի հսկման համար։ Թիրախը Ռումինիայի օդային տարածք է ներթափանցել Ուկրաինայի կողմից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ժամը 07:11-ին Eurofighter Typhoon կործանիչը թիրախի հետ ռադիոլոկացիոն կապ է հաստատել Ուկրաինայի օդային տարածքում՝ Ռումինիայի օդային տարածքից դուրս։

Ժամը 07:37-ին Ռումինիայի ռազմաօդային ուժերի երկու F-16 Fighting Falcon ինքնաթիռներ օդ են բարձրացել Բորչեի 86-րդ ավիաբազայից։ 

«Ժամը 07:50-ին ռադիոլոկացիոն համակարգերն արձանագրել են երկրորդ ներխուժումն ազգային օդային տարածք Գալացի գավառի շրջանում, F-16 ինքնաթիռը ռադիոլոկացիոնն կապ է հաստատել դրա հետ», - հավելել են Ռումինիայի ռազմական գերատեսչությունում։

Անօդաչու թռչող սարքի ծագումը չի նշվում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում