Պեսկովը նշել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի նոր պլանի համապատասխանությունը «Անքորիջի ոգուն»

2 րոպեի ընթերցում

Կրեմլում ընդգծել են, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր ամերիկյան ծրագիրը մեծ մասամբ համապատասխանում է «Անքորիջի ոգուն», սակայն այն առարկայորեն չի քննարկվել ռուսական կողմի հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Առարկայորեն այդ պլանը չի պատրաստվել, չի քննարկվել։ Այն իսկապես ամերիկյան կողմի ուրվագիրն է, որը մեզ է փոխանցվել», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն լուրերը, թե Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը մասնակցել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանի մշակմանը։

«Այս պլանը մշակվում էր, այդ թվում՝ Անքորիջում ձեռք բերված ըմբռնումների հիման վրա, և այն մեծ մասամբ համապատասխանում է Անքորիջի ոգուն» , - հավելել է նա՝ նկատի ունենալով օգոստոսին Ալյասկայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև կայացած բանակցությունները։

Պեսկովը նաև նշել է, որ «այն տեքստը, որն ավելի վաղ ոչ պաշտոնապես հայտնվել է մեզ մոտ, այժմ արդեն փոփոխության է ենթարկվել»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև ասել է, որ ըստ Կրեմլի՝ Թրամփի ծրագիրը կարող է լավ հիմք ծառայել կարգավորման շուրջ բանակցությունների համար:

ԱՄՆ վարչակազմը ներկայացրել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման 28 կետից բաղկացած պլան, որի շուրջ օրերս Ժնևում քննարկումներ են եղել ուկրաինական կողմի հետ: ԶԼՄ-ների տվյալներով՝ պլանը, մասնավորապես, ներառում է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի վրա հիմնված անվտանգության երաշխիքներ, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չհարձակման մասին համաձայնագիր, Կիևի հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցելուց և Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատում:

Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան Վաշինգտոնից ստացել է ուկրաինական կարգավորման պլանի տեքստը:

Հայերեն Русский

Միացյալ Նահանգները թուրքական բանկ են ներառել Իրանին առնչվող պատժամիջոցների ցանկում

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

Երևանում մեկնարկել է «Armenia Expo-2026» միջազգային ցուցահանդեսը

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը մերժել է երկրում ՌԴ-ի նշանակած դեսպանի մեղադրանքները․ Moldpres

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ բյուջեն այս տարի լուրջ մարտահրավեր է․ BTA

Լոնդոնում նշել են Մեծ Բրիտանիայի անվիճելի ինքնիշխանությունը Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ

Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի