Կրթություն

Աշակերտական համաժողով՝ «Իմ ձայնը՝ հանուն ապահով և անվտանգ դպրոցի» խորագրով

2 րոպեի ընթերցում

Աշակերտական համաժողով՝ «Իմ ձայնը՝ հանուն ապահով և անվտանգ դպրոցի» խորագրով

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջին անգամ կազմակերպում է աշակերտական համաժողով՝ «Իմ ձայնը՝ հանուն ապահով և անվտանգ դպրոցի» խորագրով:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Համաժողովի շրջանակում աշակերտների մասնակցությամբ նախատեսվում են պանելային քննարկումներ, ինչպես նաև պլենար նիստ՝ «Անվտանգ և ապահով կրթական միջավայրով ուսումնական տարի» թեմայով: Նախատեսվում է նաև «Անվտանգ և ապահով դպրոց» խորագրով նախագծային աշխատանքների էքսպո ցուցահանդես՝ իրականացված Երևան քաղաքի և ՀՀ մարզերի ուսումնական հաստատությունների 4-8-րդ դասարանների սովորողների կողմից:

Համաժողովին մասնակցելու է շուրջ 180 սովորող: Մասնակիցներն ընտրվել են ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամներից, ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտական խորհուրդների անդամներից և ակտիվ հասարակական գործունեություն ծավալող աշակերտներից, ինչպես նաև ԿԳՄՍՆ ենթակայության և ոչ պետական դպրոցների այն աշակերտներից, որոնք ակտիվ մասնակցել են նախարարության տարբեր ծրագրերի: 

Համաժողովում բացման խոսքով հանդես կգան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ գրասենյակի միջազգային համագործակցության պատասխանատու Ֆրենկ Հեսը և ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Համաժողովի օրակարգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում