Չինաստանը պատրաստ է խորացնել ՌԴ-ի հետ գործընկերությունն էներգետիկ ոլորտում. Սի Ծինփին

2 րոպեի ընթերցում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է շարունակել և խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ էներգետիկ ոլորտում, որն ակտիվ դեր է խաղում երկու երկրների տնտեսական և սոցիալական զարգացման խթանման գործում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին  ասվում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ուղերձում՝ ուղղված Պեկինում ընթացող Ռուս-չինական 7-րդ էներգետիկ բիզնես համաժողովի մասնակիցներին:

«Չինաստանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ՝ համապարփակ էներգետիկ գործընկերության, գլոբալ էներգետիկ ճյուղում մատակարարումների շղթաների կայունության և անխափանության համատեղ պահպանման և էներգետիկ կառավարման ավելի արդար, հավասարակշռված և ներառական գլոբալ համակարգի ստեղծումն օժանդակելու նպատակով՝ համաշխարհային էներգետիկ անվտանգության և «կանաչ» ու ցածրածխածնային վերափոխումների բնագավառում ավելի մեծ կայունության ապահովման մշտական ամրապնդման համար», - ասել է Սի Ծինփինը:

Նա  նաև նշել է, որ չին-ռուսական էներգետիկ համագործակցությունն ունի լավ հիմք և երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության մոդել է։

Պեկինում բացվել է ռուս-չինական 7-րդ էներգետիկ բիզնես համաժողովը, որը հավաքել է մոտ 450 մասնակիցների՝ երկու երկրների խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների, քաղաքական գործիչների և փորձագետների:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին