5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
25 նոյեմբեր, 2025
ՀՀ ԱԺ
Ժամը 14:00-ին Ազգային ժողովի 414 դահլիճում կկայանա Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 10:00-ին «Դաբլ թրի բայ Հիլթն» հյուրանոցի «Միլանո» սրահում (Սբ.Գրիգոր Լուսավորչի փող., 4/2) կկայանա «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի մեկնարկի միջոցառումը: «Միավորենք մեր ջանքերը՝ հանուն անվտանգ թվային միջավայրի» խորագրով միջոցառման նպատակն է գործընկեր կառույցների հետ համատեղ անդրադառնալ թվային տիրույթում սրընթաց զարգացում ապրող բռնության դրսևորումներին, դրանց կանխարգելման ու արձագանքման համար առկա մեխանիզմներին և բացերին։ Ներկա կլինեն՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը: +374 91 42 90 29:
Ժամը 11:00-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի շենքում (Վ.Սարգսյան 26/3, 4-րդ հարկ) «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Հայաստանի գրասենյակը եւ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հրավիրում են մասնակցելու «Նվազագույն աշխատավարձը եւ սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով ուսումնասիրության ներկայացմանը եւ քննարկմանը։ Ողջույնի խոսք՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյան, ՖԷՀ հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Լիանա Բադալյան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան (ենթակա է հաստատման), ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյան (ենթակա է հաստատման):
Ժամը 15:00-ին Փարաքարի ACT քոլեջում (հասցե՝ Իսահակ Գասպարյան 2) հրավիրում ենք ներկա լինել She Can ծրագրի կանանց փոքր բիզնեսների ներկայացմանը։ Միջոցառմանը կմասնակցեն նաեւ հայտնի բլոգերներ, ովքեր տոների նախաշեմին կօգնեն ճանաչելի դարձնել ծրագրին մասնակցած կանանց արտադրանքը։ Հայ օգնության ֆոնդի «Այո՛» բազմաֆինանսավորման հարթակը Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ իրականացնում է նախաձեռնություն՝ օգնելու կանանց իրենց հմտությունները կենսունակ բիզնեսների վերածել։ +374 55 453560:
Ժամը 16:00-ին ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության նիստերի դահլիճում (Մելիք-Ադամյան փողոց 2/2) ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, Համաշխարհային բանկը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեն կներկայացնեն «կանաչ շենքերի» նոր ձեռնարկներ՝ խթանելու Հայաստանում էներգաարդյունավետ և կլիմային դիմակայուն շինարարությունը։ Միջոցառման մասնակիցներին կողջունեն Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում ՀԲ գրասենյակի տնօրեն Ֆաբրիցիո Ձարկոնեն և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։ +374 91 420122:
Մամուլի ակումբներ
Ժամը 12:00-ին «Դեբատ» բանավեճի ակումբը /Արշակունյաց 3ա/ հրավիրում է հերթական բանավեճի՝ հայաստանյան ներքաղաքական իրավիճակի և ըստ այդմ ձևավորվող արտաքին հարաբերությունների ընթացիկ զարգացումների շուրջ։ Հյուրերի ցանկում՝ Հայաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր Արամ Սարգսյանը, ՀՀ սոցիալական ապահովության գերատեսչության նախկին նախարար, սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանը և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ, քաղաքագետ, պատմաբան Սուրեն Սուրենյանցը։ +37493530238։
Մշակույթ
Ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքի մեծ դահլիճում «Իրականի համար ընթերցիր» (Read for Real) ծրագրի շրջանակում տեղի կունենա հանդիպում՝ պորտուգալացի մանկապատանեկան գրող Ռոզարիո Ալսադա Արաուժոյի հետ։ Հանդիպման ընթացքում Ռոզարիո Ալսադա Արաուժոն և հայ թարգմանիչ Աննա Մարությանը կքննարկեն մանկական և պատանեկան գրականության կարևորությունը թվային դարաշրջանում, կխոսեն ստեղծագործական գործընթացի առանձնահատկությունների, ինչպես նաև մշակույթի, թարգմանության ու տեղայնացման մասին՝ հայ ընթերցողների համար։ Ծրագիրը կներառի նաև կարճ ընթերցումներ պորտուգալերենով և հայերենով, որին կհաջորդի հարցուպատասխանի բաց հատվածը։ +374 33623513: