Ադրբեջան

Բաքվի կենտրոնում պայթյունի հետևանքով յոթ մարդ է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Բաքվի կենտրոնում պայթյունի հետևանքով յոթ մարդ է վիրավորվել

Բաքվի կենտրոնում գտնվող բիզնես կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է յոթ մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի շտապօգնության հանրապետական կենտրոնից։

Տուժածները բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Նշվում է, որ Ադրբեջանի մայրաքաղաքի Նարիմանի շրջանում գտնվող 5 հարկանի շենքում պայթյունը չի ուղեկցվել հրդեհով։

Իրավապահները հետաքննություն են սկսել կատարվածի պատճառները հասկանալու համար։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում