ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Քեն Խաչիկյանի հետ

1 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է քաղաքական ռազմավարության փորձագետ Քեն Խաչիկյանի հետ, որը եղել է ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ռոնալդ Ռեյգանի օգնականը և ելույթների հեղինակը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։ 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ–ԱՄՆ հարաբերությունների վերջին զարգացումներին, ինչպես նաև քննարկվել են համագործակցության հնարավորությունները։

Հայերեն العربية Русский