Հայաստան

Նոյեմբերի 23-ին կամփոփվեն Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

1 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 23-ին կամփոփվեն Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Նոյեմբերի 23-ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում կամփոփվեն Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել ԿԸՀ-ն։

«Հարգելի՛ քաղաքացիներ, թիվ 14 ԸԸՀ-ն նոյեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ ժամը 12։00-ին, կամփոփի Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները»,– նշված է ԿԸՀ-ի հայտարարությունում։

Նախնական տվյալներով Վաղարշապատի համայնքապետի ընտրությունում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը։ Երկրորդ տեղում «Հաղթանակ» դաշինքն է, երրորդը՝ «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում