Ղազախստանը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը խաղաղության ուղղությամբ և պատրաստ է աջակցել․ Տոկաև

2 րոպեի ընթերցում

Ղազախստանը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ և պատրաստ է աջակցել խաղաղության հաստատմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո՝ լրատվամիջոցների համար արված հայտարարության ընթացքում։

Տոկաևը նշեց, որ քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի կարևոր հարցեր, և մի շարք ուղղություններով երկու երկրների դիրքորոշումները համընկնում են։

«Մենք ձգտում ենք ամրապնդել այն քայլերը, որոնք ձեռնարկվում են արդյունքների հասնելու համար։ Այդ իսկ իմաստով Ղազախստանը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը։ Մենք ցանկանում ենք, որ այդ գործընթացը միայն դրական շարունակություն ունենա, և ուրախ կլինենք աջակցել այդ գործընթացին»,-ասաց նա։

Ղազախստանի նախագահը հատուկ ընդգծեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերակատարումը տարածաշրջանային կայունության հաստատման գործում։

«Մեծարգո պարոն վարչապետ, Ձեր հեռատես և խիզախ քայլերը հանուն Հարավային Կովկասում կայունության և խաղաղության արժանի են գովասանքի։ Ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր պատասխանատու աշխատանքում՝ հանուն Հայաստանի զարգացման և միջազգային հեղինակության բարձրացման։ Ղազախստանը պատրաստ է աջակցել Ձեզ և հայ ժողովրդին այս ճանապարհին»,-եզրափակեց Տոկաևը։ 

Հայերեն العربية English فارسی Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին